Ամերիկյան ատոմային ավիակիրը մոտենում է Հարավային Կորեայի ափերին. տեսանյութ
Ամերիկյան ատոմային ավիակիրը մոտենում է Հարավային Կորեայի ափերին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Նիմից» տեսակի USS John C. Stennis ավիակիրը ժամանել է երկրի խոշորագույն նավահանգիստ` Փուսան, որը Սեուլից 450 կմ հեռավորության վրա է գտնվում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/06/78867/]Հիշեցնենք[/url], որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտի 7-ից համատեղ զորավարժանքներ են սկսել, որոնք կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այս մասին հայտնել էր հարավկորեական Yonhap գործակալությունը:
Աղբյուրի պնդմամբ` այս զորավարժանքները ամենախոշորն են երկու երկրների ռազմական հարաբերությունների պատմության մեջ:
Զորավարժանքների նպատակն է Հյուսիսային Կորեայի հասցեին զգուշացումը: Key Resolve և Foal Eagle անվանումով զորավարժանքներին մասնակցում է 300 հազար զինծառայող Հարավայի Կորեայից և 15 հազար` ԱՄՆ-ից: