Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը երկուշաբթի կմիանա «ԻՊ»-ի դեմ պայքարին
                        Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը մոտեցել է արդեն  Սիրիայի ափերին և պատրաստ է միանալ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով կար 129 զոհ: 
Ֆրանսիայի նախագահը հայտնել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասնական  պայքարի մասին:
Երկուշաբթի` նոյեմբերի 23-ին «Շառլ դե Գոլ» ավիակիրը կմիանա «ԻՊ»-ի դեմ պայքարին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

