Ժյուստ Ֆոնտեն. Ֆրանսիան պետք է հրաժարվի Եվրո-2016-ի անցկացումից
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտենը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի Եվրո-2016-ի անցկացումից:
«Ցանկացած այլ երկիր կարող էր անցկացնել մրցաշարը, բայց ոչ մենք: Գտնում եմ, որ Ֆրանսիան պետք է մրցաշարի հրաժարվեց: Մեծ մտավախություն ունեմ, որ «սև ուրբաթը» կարող է կրկնվել:
Կարծում եմ, որ մենք ի վիճակի չենք ապահովել անհրաժեշտ անվտանգությունը: Վտանգը չափազանց մեծ է», ասել է Ֆոնտենը:
Նշենք, որ Ժյուստ Ֆոնտենին է պատկանում աշխարհի մեկ առաջնությունում խփած գոլերի ռեկորդը: 1958թ. առաջնությունում նա խփել է 13 գնդակ: