ԱՄՆ-ը հրաժարվել է Թաիլանդի հետ համատեղ զորավարժությունների անցկացումից
Ամերիկյան իշխանությունները հետաձգել են Թաիլանդի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը: Այսմասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը չեղյալ էր հայտարարել նաև Թաիլանդին տրամադրվելիք 3,5 մլն դոլարի ռազմական աջակցությունը,որը պետք է իրականացվեր ռազմականծրագրի շրջանակում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ ռազմական հեղաշրջմանը ոչ մի արդարացում չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Թաիլանդի բանակը անընդմեջ անցկացվող հակակառավարական ցույցերի պատճառով հայտարարեց «օրենքի և կարգուկանոնի պահպանման նպատակով» երկրում արտակարգ ռեժիմ մտցնելու մասին: