Նոյերը հեղափոխություն կատարեց իր խաղային դիրքում. Ժյուստ Ֆոնտեն
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտենի կարծիքով Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հեղափոխություն է կատարել իր խաղային դիրքում:
«Բացի դարպասապահի պարտականություներից, նա նաև կատարում է հետ քաշված պաշտպանի պարտականություններ: Նա արագ է և ուժեղ: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը: Նոյերը հեղափոխություն կատարեց իր խաղային դիրքում »,- Ֆոնտենի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: