Ռոնալդուն հայտարարել է, որ «Ռեալը» Բենիտեսի օրոք ոչ մի տիտղոս չի նվաճի
                        «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում «Սևիլյայի» հետ խաղից (2:3) առաջ մասնավոր զրույց է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որի ընթացքում ասել է. «Այս մարզիչի (Բենիտեսի) հետ մենք ոչ մի տիտղոս չենք նվաճի: 
Ինչպես հայտնում է El Confidencial-ը, Պերեսը խիստ դժգոհ է մնացել Ռոնալդուի ոչ միայն այս արտահայտությունից, այլև, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո զրուցել էր ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: 
Ֆլորենտինո Պերեսը իր մտերիմներից մեկին հայտնել է, որ պատրաստ է վաճառել Ռոնալդուն այն դեպքում, եթե նրա համար համապատասխան գումար վճարեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» խաղացողներից Խամես Ռոդրիգեսի հարաբերությունները Բենիտեսի հետ նույնպես լարվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

