3438 դիտում
16:45 24-04-2019
Զինեդին Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ «Բարսելոնա՞ն»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Լա Լիգայում «Բարսելոնայի» գերիշխանությանը:
Կատալոնացիներն արդեն այսօր 26-րդ անգամ կարող են դառնալ Իսպանիայի չեմպիոն, եթե «Ատլետիկոն» պարտվի «Վալենսիային»:
«Պատճառները տարբեր են, կոնկրետ մեկը չկա: Կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում մենք կփորձենք առաջնությունը հնարավորինս հաջող սկսել, քանի որ հակառակ դեպքում բարդ կլինի: Հաջորդ մրցաշրջանում Լա Լիգան մեր նպատակն է լինելու:
Մենք 33 չեմպիոնական տիտղոս ունենք, իսկ քանի՞սն ունի «Բարսելոնան»: Վերջին շրջանում նրանց մոտ ամեն ինչ լավ է, դա պետք է ընդունել և շնորհավորել նրանց:
Բայց եթե թվերով խոսենք, ապա «Ռեալն» ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ ունի: Բայց վերջին շրջանում նրանք ավելի հաջող են հանդես գալիս:
Մենք պետք է փոխենք այդ դինամիկան: Ես միշտ ասել եմ, որ իմ համար ամենակարևորը ամենօրյա աշխատանքն է», ասել է Զիդանը:
Նմանատիպ նյութեր
19088 դիտում
18:50 07-04-2018
Զինեդին Զիդան. Ես որոշել եմ, որ «Ռեալը» «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չի բացելու
17050 դիտում
23:23 05-05-2018
Զինեդին Զիդան. Մենք «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չենք բացի. դա մեր պատասխանն է նրանց քայլին
6285 դիտում
16:12 28-02-2016
Զինեդին Զիդան. Հնարավոր է, հաջորդ մրցաշրջանում «Ռեալը» նոր մարզիչ կունենա
Այս բաժնից
2776 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3304 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3106 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»