Նիգերիայում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 50-ի
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Տուժածների թիվը հանում է 139-ի: [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/07/45350/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url] երկրի հյուսիսարևելյան Բորնո նահանգում պայթյուններ են եղել, ինչի հետևանքով 10 մարդ էր մահացել: «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալների և զինվորականների միջև այդ շրջանում պարբերաբար բախումներ են լինում:
Ըստ տեղական իշխանությունների՝ պատրաստված սարքերը պայթել են երկու խոշոր շուկաներում և ավտոբուսի կայարանում: Երկրի կառավարությունից պնդում են, որ «Բոկո Հարամ»-ի ջիհադիստներն ակտիվացել են, քանի որ նրանց դիրքերը տարածաշրջանում թուլացել էին: Խմբավորման դեմ պայքարում է Նիգերիայի բանակը՝ հարևան երկրների ՝ Կամերունի, Նիգերի և Չադի բանակների ստորաբաժանումների աջակցությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մայդուգուրիում պայթյուններն իրականացրել են կին-մահապարտները: