Դմիտրի Ալենիչև. «Կրասնոդարի» հետ խաղին Օզբիլիզի ու Մովսիսյանի մասնակցությունը բացառված է
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է՝ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Կրասնոդարի» հետ խաղից առաջ անհատական ծրագրով մարզումներ անցկացրած խաղացողների մարզավիճակը:
««Կրասնոդարի» հետ խաղին Օզբիլիզի և Մովսիսյանի մասնակցությունը բացառված է:
Հավաքականի մեր խաղացողները լավ վիճակում են վերադարձել: Ռոմուլոն դեռ լավագույն մարզավիճակում չէ, սակայն արդեն դեպի լավն է գնում և պատրաստ է խաղալ «Կրասնոդարի» հետ, ասել է Ալենիչևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարի» հետ խաղը Մովսիսյանի և Օզբիլիզ համար պետք է որոշիչ դառնա: