211652_close_icon
views-count2129 դիտում article-date 08:51 13-11-2015

Վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ: Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետև այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Միևնույն ժամանակ, ըստ Մակարյանի, տարիներ շարունակ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը այս տարի մնացել է Հայաստանում կամ գնացել-եկել է: «Իմ տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում և ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս, այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել»,- ասել է Մակարյանը»:

Նմանատիպ նյութեր