8130 դիտում
09:19 21-02-2018
Մտահոգիչ վիճակ. Ռուսական կապիտալը եւս Հայաստանից հեռանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ հայտարարել է, թե ՀՀ կառավարության գործադրած ջանքերը նախադրյալներ են ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար: «Եվ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը»,- ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ վերջին տարիներին ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը: Եվ սա միանգամայն հասկանալի պատճառներով. Հայաստանը ներդրումների համար այնքան էլ շահեկան երկիր չէ անգամ իր տնտեսական հիմնական գործընկեր ՌԴ-ի համար, որից մեծ կախվածության մեջ է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016թ. ընթացքում ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն 26.2 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել: 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ էլ /տարեկան ցուցանիշները դեռ չեն ամփոփվել ու հրապարակվել/, ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն արտահոսք է եղել՝ 17.1 մլրդ դրամի չափով: Այնպես որ, իրավիճակը մտահոգիչ է, այլ ոչ թե ոգևորիչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17102 դիտում
10:07 12-01-2022
Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից. «Ժողովուրդ»
2159 դիտում
08:51 13-11-2015
Վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ. «Ժողովուրդ»
3705 դիտում
10:02 13-10-2016
Ռուսական ֆինանսական կապիտալը զիջում է դիրքերը Հայաստանում. «168 ժամ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»