Առաջիկայում հնարավոր է ոչ միայն Ադրբեջանից նոր ներմուծում, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. Գևորգ Պապոյան
Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան առևտրի ընդլայնման հնարավորություններին:
«Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում»,- նշել է Պապոյանը։
Ըստ նրա՝ դա կարող է լինել ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանն արտահանում է, և Ադրբեջանը ներմուծում է։