36-ամյա Տիգրանը հոր մահից հետո մորը դուրս է հանել եւ դուռը վրան չի բացում. մայրը մնացել է անօթեւան
36-ամյա Տիգրան Մարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հոր մահից հետո օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել իր մորը` համասեփականատեր Ելենա Անանյանին մուտք գործել և բնակվել նշված բնակարանում, ինչի հետևանքով վերջինս մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենգրքի 322 հոդվածի 1-ին մասով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: