33-ամյա Ալենը 2 օր շարունակ տեսակցելու է գնացել սիրած աղջկան, բայց դուռը բացող չի եղել. կարծելով՝ միտումնավոր չեն բացում դուռը, կոտրել է այն, բայց այլ իրականության է հանդիպել
33-ամյա Ալեն Ղափանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու օր ընկերուհուն` Լուսինե Կոստանյանին տեսնելու նպատակով այցելել է վերջինիս մոր` Աիդա Կոստանյանին պատկանող տուն, սեղմել է զանգի կոճակը, սակայն որևէ մեկը չի արձագանքել:
Ենթադրելով, որ Լ. Կոստանյանը տանն է և դուռը չի բացում, վրդովվելով այդ հանգամանքից` բարձրացրել է նշված տան պարսպի վրա, մտել բակ և խախտելով Ա. Կոստանյանի բնակարանի անձեռնմխելիությունը, կոտրելով վերջինիս տան մուտքի դռան ապակին՝ Ա. Կոստանյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, սակայն համոզվելով, որ տանը մարդ չկա, հեռացել է:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 147 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։