211652_close_icon
views-count21751 դիտում article-date 12:37 04-09-2015

Ակունք գյուղում կնոջ «կաբլուկի տակ մնացած» որդին 75-ամյա հորն ու մորը տնից դուրս է հանել․ ծնողները 6 ամիս է՝ ապրում են վրանի տակ

Վարդենիսի Ակունք գյուղում որդին 75 տարեկան հորը՝ Մելիք Նիկողոսյանին եւ Ասյա Սարգսյանին դուրս է հանել տանից: Արդեն 6 ամիս է՝ ծնողները վրանի տակ են ապրում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով փորձում է տարեց ամուսիններին վերադարձնել ընտանիք կամ ապահովել տանիքով։ Ն. Զոհրաբյանը նշեց, որ խոսել է նրանց որդու հետ եւ հետեւյալ կերպ բնորոշեց․«Կաբլուկի տակ մտած տղամարդ է։ Ինչպե՞ս կարող է հայ տղամարդը կնոջ կաբլուկի տակ մնալ եւ ծնողներին հանի ու շպրտի դուրս։ Ասում է՝ լավ եմ արել, դուք պատմությունը միակողմանի գիտեք, իսկ ծնողները նաեւ ասացին, որ գյուղապետը աջակցում է այդ տղային, քանի որ հարսը գյուղապետի ազգականն է»։ Մայրը՝ դրսում հայտնված Ասյա Սարգսյանն էլ պատմեց, որ իրականում 6 տարի է, ինչ տղան տանից դուրս է հանել իրենց, սկսզբում նկուղում են ապրել, բայց հետո այդտեղից էլ են հանել եւ արդեն 6 ամիս է, որ Ակունք գյուղում վրանի տակ են ապրում։ «Գյուղապետը իմ հարսի հորեղբայրն է եւ նա էլ է նրանց կողմը անցել։ Իմ 60 տարվա ունեցվածքը քանդեցին ու երկու հարկանի տանիցս դուրս շպրտեցին։ Պատճառն էլ այն է, որ մեծ մարդիկ ենք, չեն ուզում՝ իրենց հետ ապրենք։ Իմ տղայի սիրտը չի մրմռում մեր վրա, որ մեզ մորթեն էլ, մեր տղի սիրտը չի մրմռա։ Մեծ մարդիկ ենք, էն աշխարհ գնալու ժամանակն է։ Չսպասեց էլ՝ հողին հանձներ, հետո տուն-ունեցվածքին տիրանար։ Չգիտենք՝ ինչ անենք եւ ստիպված պատգամավորի օգնությանն ենք դիմել։»,- ասաց փողոցում հայտնված տարեց մայրը։ Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ։ Վերջինս ասել է, որ երկու կողմերին էլ կկանչի եւ կփորձի խնդրին հանգուցալուծում տալ, եթե իրար հետ փոխզիջման չգան, կփորձեն իրավական հարթության վրա հանգուցալուծում գտնել։

Նմանատիպ նյութեր