211652_close_icon
views-count1093 դիտում article-date 21:34 28-02-2015

Սպիտակում 49 անօթեւան բնակարանի կարիք ունի

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 2014 թ. տարեկան բյուջեն կատարվել է եկամուտների գծով` 104 տոկոսով, իսկ վարչական բյուջեի գծով կատարողականը կազմել է 103 տոկոս: Ֆոնդային բյուջեն կատարվել է 120 տոկոսով: Վարչական բյուջեի մասով 2014թ.-ին 2013թ.-ի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են 15 մլն 144 հազար դրամով, կամ 18.4 տոկոսով: Հողի հարկի կատարողականը կազմել է 102 տոկոս, գույքահարկինը՝ 120: 2013թ. համեմատությամբ 2014թ. բյուջե ավել է մուտքագրվել 7.7 հազար դրամ: Պետական տուրքերի, գույքի վարձակալության և վարչական գանձումների մասով ևս կատարողականը ավելի է 100 տոկոսից: Փոխարենը վարչական բյուջեի ծախսային մասում տնտեսումներ են կատարվել: 2014 թ. պետբյուջեի միջոցներով սկսվել են Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճի կառուցման շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2015թ.-ի դեկտեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 220 մլն. դրամ: 2014 թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Սպիտակ քաղաքի մի շարք փողոցներում: Ծրագրի աժեքը կազմել է 40 մլն. դրամ: Կառուցվել է թռչնաֆաբրիկա և համակցված կերերի արտադրամաս: Ստեղծվել է շուրջ 220 աշխատատեղ: Ինչ վերաբերում է խնդիրներին, առկա են աշխատատեղերի սակավություն, երկրաշարժի հետևանքով դեռևս անօթևան մնացած մեկ սենյականոցի հավակնորդ 49 շահառուներ եւ գլխավոր հատակագծի բացակայություն: Լոռու մարզպետի տեղեկացմամբ՝ քաղաքաշինության նախարարը խոստացել է առաջիկա մեկ ամսում հստակ պատասխան տալ անօթեւանների հարցին:

Նմանատիպ նյութեր