Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է մնացել Զիդանից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունեն Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային ձեռք բերելու հարցում:
Զիդանին բավարարում են իր տրամադրության տակ գտնվող դարպասապահներ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան, ինչի մասին ֆրանսիացին բազմիցս ասել է թե ասուլիսներում, թե՝ անձամբ Պերեսին:
«Ռեալի» նախագահը դժգոհ է մնացել, որ Զիդանն իրեն թույլ է տալիս մամուլում անդրադառնալ տրանսֆերին, որը մեծ հավանականությամբ կկայանա:
Բացի այդ, Կեպան երեք շաբաթ բաց կթողնի՝ վիրահատությունից հետո առաջացած բարդություններից հետո, ինչը հետաձգում է տրանսֆերը: «Ռեալը» ակտիվացնելու հրաժարագնի կետը, որը կազմում է 20 մլն եվրո: