211652_close_icon
views-count8784 դիտում article-date 16:19 11-11-2015

Երևանում՝ «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի [url=http://www.investigative.am/news/view/mutafyan.html]բաժինը[/url]: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լ. Մութաֆյանի մահվան հանգամանքները։ Նրա դին հայտնաբերվել է հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում: Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր