211652_close_icon
views-count49193 դիտում article-date 12:44 23-01-2017

Երևանում՝ «Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին

Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և Տ. Կալմախյանը հանկարծամահ է եղել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ դին հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցային համալիրում, որի սեփականատերը հենց մահացածն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր