211652_close_icon
views-count61340 դիտում article-date 22:34 07-08-2023

Ողբերգական դեպք Երևանում. «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառաության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր