211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:22 17-11-2026

Շինթույլտվության միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, կոյուղիներ. Ավինյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանին

Ես այս հարցին արձագանքել եմ արդեն, և արձագանքել եմ ոչ միայն տիկին Հակոբյանի ասածով, այլ արձագանքել եմ, որովհետև այդ միտքն ընդհանուր առմամբ շրջանառվում է, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը հիշեցրել է, որ Աննա Հակոբյանը տեսանյութում նշել է, որ մայրաքաղաքի՝ մի շարք հարցեր լուծելն ակնհայտորեն ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալը, որին ի պատասխան Երևանի քաղաքապետն ասել է՝  

«Ես կարող եմ ասել, որ խոսքը գնում է ոչ թե միլիոնավոր դոլարների, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին, որ Երևանի քաղաքապետարանն ամեն տարի այդ շինթույլտվություններից փաստացի ստանում է։ Այդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, մայթեր, կոյուղիներ, էստակադաներ, դառնում են հանգուցային կարևոր ճանապարհներ և դառնում են նաև մեր տրանսպորտի, որոշ չափով սուբսիդավորում։

Այսինքն՝ սա շատ հստակ, թվային, ապացուցելի փաստարկ է: Եթե այդտեղ դեռևս ինչ-որ մեկի մոտ հարց է մնում, կարծում եմ՝ կարող են ընդամենը մեր բյուջեն ուսումնասիրել»-ասել է Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադրաձել էր Երևանի խցանումներին՝ նշելով, թե ի՞նչ պետք է անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան։

Նմանատիպ նյութեր