Նախարարը Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիլի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին: