211652_close_icon
views-count1602 դիտում article-date 20:20 20-01-2016

Արդարադատության նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, այլոց: Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր: Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:   ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, նշել է, որ նա Հայաստան է ժամանել համատեղ ջանքերի արդյունքում՝ դեսպանության հրավերով՝ նախարարին հանդիպելու և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու նպատակով: Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումից՝ կողմերը կարևորել են քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը՝ կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնելու և անաչառ տեղեկատվություն տրամադրելու հարցում: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթը Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու և իր փորձն ու գիտելիքը հայ գործընկերների հետ կիսելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր