211652_close_icon
views-count1799 դիտում article-date 17:45 03-02-2016

Արդարադատության նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր