Վաշինգտոնն անթաքույց աջակցում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին. Սիրիայի արտգործնախարար
Հունիսի 29-ին Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բացելիս այն միտքն է արտահայտել, թե Վաշինգտոնն անթաքույց աջակցում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին:
«Հավատում ենք այն բանին, որ անհրաժեշտ է սիրիական խնդրի քաղաքական լուծումը: Սակայն, չնայած այդ բանին, վերջերս Սիրիայի հարավային մասերում տեղակայվել են 2100 գրոհայիններ, որոնք զինված են նորագույն սպառազինությամբ: Ամերիկացիները չեն թաքցնում ահաբեկիչներին ցուցաբերած իրենց աջակցությունը: Այդ հարցում մենք բախվում ենք մեր երկրի հանդեպ երկակի ստանդարտների կիրառման փաստին», - ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին ասել է սիրիացի դիվանագետը: