211652_close_icon
views-count6261 դիտում article-date 22:37 09-11-2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ռմբարկուների թվում. տեսանյութ

TopMercato.com մարզական կայքը ներկայացրել է ներկա պահին Եվրոպայի թոփ-առաջնությունների (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) լավագույն ռմբարկուների լավագույն տասնյակին: Լավագույն տասնյակի 8-րդ տեղում է գտնվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում աչքի է ընկել 13 անգամ. 5 գոլ Բունդեսլիգայում, 2-ը՝ Գերմանիայի Գավաթում, 6-ը՝ Եվրոպայի լիգայում: Մխիթարյանը արդյունավետությունը կազմում է 0,65 գոլ՝ մեկ խաղում: Ուշագրավ է, որ լավագույն տասնյակում երեքը ներկայացնում են Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպայի լավագույն ռմբարկուների լավագույն տասնյակն այս պահին ունի հետևյալ տեսքը. 1. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա», Դորտմունդ)՝ 22 գոլ (1.10՝ մեկ խաղում) 2. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա)՝ 19 (1.06) 3. Թոմաս Մյուլեր («Բավարիա)՝ 17 (0.94) 4. Արից Ադուրից («Ատլետիկ», Բիլբաո)՝ 15 (0.75) 5. Նեյմար («Բարսելոնա)՝ 13 (0.93) 6. Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ)՝ 13 (0.87) 7. Լուիս Սուարես («Բարսելոնա)՝ 13 (0.76) [b]8. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ)՝ 13 (0.65)[/b] 9. Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»)՝ 12 (0.92) 10. Մարկո Ռոյս («Բորուսիա», Դորտմունդ)՝ 12 (0.75)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր