Ռոնալդուն պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եգիպտոսի հետ ընկերական խաղում (2:1) դուբլի հեղինակ դարձավ:
Դա 33-ամյա հարձակվող 80-րդ և 81-րդ գնդակներն էին ազգային հավաքականի կազմում:
Հավաքականում գոլերի քանակով Ռոնալդուն շրջանցեց Ճապոնիայի հավաքականի նախկին հարձակվող Կունիսիգե Կամամոտոյին և բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Իրենց ազգային հավաքականների կազմում խփած գոլերի քանակով Ռոնալդուին այժմ գերազանցում են միայն Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա, 84) և Ալի Դաեին (Իրան, 109):