Հենրիխ Մխիթարյան. Կարևորը՝ հաղթեցինք
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Շալկեի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/08/69846/]հաղթանակը[/url] (3:2):
«Հանդիպումը շատ համառ ստացվեց, պայքարը անզիջում էր: Հանդիսականների համար, բնականաբար, այն չափազանց հետաքրքիր էր: Մենք կարող էինք հաշիվը դարձնել 4:1 կամ 5:1, սակայն անհեթեթ գոլ բաց թողեցին: Կարևորը՝ հաղթեցինք, ինչի համար շատ ուրախ ենք», ասել է Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ:


