1317 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
«Եվ այսպես. մեր երկիրը ներկայացնող «Genealogy» խումբը «Եվրատեսիլ» մրցույթում ընդհանուր առմամբ 34 միավոր է ստացել և գրավել 16-րդ հորիզոնականը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մի խոսքով, ինչ-որ տեղ, տասնյակից դուրս: Սովորաբար Հայաստանը ներկայացնող տարբեր խմբեր գոնե տասնյակի մեջ են լինում:
Բայց դա էլ, երևի թե, այնքան էական չէ:
Այստեղ առհասարակ այլ բաներ են ավելի էական թվում: Նախ, ընդհանրապես, որքանո՞վ է արդարացված կամ իմաստավորված մեր երկրի մասնակցությունը այդ մրցույթին, ի՞նչ գաղափարաբանության մեջ է այդ մասնակցությունը, ինչո՞ւ է դա մեզ պետք, ի՞նչ է տալիս, որքանո՞վ է նպաստում երգարվեստի ոլորտում մեր ներքին զարգացմանը ու նման այլևայլ հարցեր:
Որքան հետևում եմ այդ մրցույթին հաջորդած ժամանակահատվածին, գոնե վերջին տասնամյակում դեռ չեմ նկատել, որ «Եվրատեսիլում» հաղթող ճանաչված որևէ կատարում գոնե մի տարի համաշխարհային ընդգրկմամբ կամ գոնե եվրոպական ընդգրկմամբ, այսպես ասած, «հիթ» լինի, այսինքն՝ բոլոր հնարավոր ծակուծուկերից լսվի այդ ստեղծագործությունը, թերևս Ռիբակի եզակի դեպքը բացառած: Այն էլ հիմա այնքան էլ երևի շատերը չեն հիշում:
Պարզ ասած, գնալով ավելի է խորանում տպավորությունը, որ սա զուտ կիսաքաղաքականացված մրցույթ է, որն ավելի շատ հետաքրքիր է գերազանցապես դրա մասնակիցներին ու մրցույթից մեկ-երկու օր անց լիովին մոռացվում է, հետք չի թողնում: Հարց է ծագում. իսկ մեզ դա պե՞տք է:
Հարցն ամենևին անտեղի չէ, քանզի ամեն տարի բավական ռեսուրսներ ու միջոցներ են ներդրվում այդ գործի մեջ: Եթե մենք անսահմանափակ ռեսուրսների տիրապետող լինեինք, հարցը գուցե չծագեր: Բայց չէ՞ որ նույն այդ միջոցները հնարավոր է ծախսել՝ ավելի մեծ արդյունքի ակնկալիքով: Հա, թող էլի երգարվեստի, մշակույթի բնագավառում ծախսվեն, բայց համեմատաբար հիշվող ու մնայուն բաների համար» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
6594 դիտում
13:00 11-01-2017
«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին». Էդուարդ Շարմազանով
9128 դիտում
20:26 22-12-2019
Արայիկ Հարությունյան. Հավատարիմ մնանք մեր ընտանեկան ավանդույթներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
838 դիտում
13:27 06-01-2025
Մենք՝ որպես ազգ, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին. Գարեգին Բ
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են