Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում կաշառքի դիմաց ճամպրուկները չեն զննում
Եգիպտական Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում ուղևորները հնարավորություն ունեն խուսափել ճամպրուկն ստուգելուց 10 եվրոյի դիմաց: Այդ մասին հայտնել է միջազգային օդանավակայանի աշխատակիցը, գրում է RT-ն:
«Չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ պայուսակ գտել, որոնք լի են թմրամիջոցներով կամ զնեքո, որոնք աշխատակիցները կաշառքի դիմաց թույլ են տվել տեղափոխել», -ասել է նա, ով աշխատում է օդանավերի անվտանգության ապահովման համակարգում:
Նա նաև ասել է, որ ոստիկանների աշխատանքը, ովքեր ռենտգեն ապարատների մոտ ստուգում են իրականացնում, ցածր է: