211652_close_icon
views-count6188 դիտում article-date 14:46 25-08-2019

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է, 50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է օդանավակայանում. ըստ Քաղավիացիայի՝ թռիչքը կիրականացվի երեկոյան. Tert.am

Այսօր առավոտյան 04:45-ին նախատեսված Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է: Մոտ 50-55 հայ 10 ժամից ավելի մնացել է եգիպտական Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: «4:45 մեր չվերթն էր, բայց երբ օդանավակայան հասանք, երբ հասավ հայերի ռեգիստրացիայի հերթը, իրենք ուղղակի մեր անձնագրերը վերցրին և ասացին, որ հայերը չեն թռչում այսօր, որովհետև չվերթը փակ է: Իրենք ոչ մի պարզաբանում չտվեցին, ոչ մի հստակ բան չասացին, թե ինչն է պատճառը: 6 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո միայն Եգիպտոսում մեր տուրիստական գործակալության՝ Skymaxholidays-ի աշխատակիցները ժամանեցին: Այս գործակալության հետ են աշխատում Հայաստանի մի քանի տուրիստական ընկերություններ»,- [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/egypt/3078447?fbclid=IwAR3JAIPoRwY-P8zYYvG3BSrZc4_kfy9jLiNdBwmRhTfBPt8PNt0TuRwtauE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում մնացած ուղևորներից Սիրանուշ Գրիգորյանը: Նա հայտնեց, որ մոտ 50-55 հայ, այդ թվում՝ շատ մանկահասակ երեխաներ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանում էին մնացել 10 ժամից ավելի: «Անտեսված էինք, մեր այստեղի տուրօպերատորը բացարձակ չէր պատասխանում մեր զանգերին, մեզ ոչ ոք չէր մոտենում: Նաև ոչ մի հստակ ինֆորմացիա մեզ 7 ժամվա ընթացքում չէր տրվում, թե որն է պատճառը ինքնաթիռի չթռնելու: Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/egypt/3078447?fbclid=IwAR3JAIPoRwY-P8zYYvG3BSrZc4_kfy9jLiNdBwmRhTfBPt8PNt0TuRwtauE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր