87989 դիտում
17:52 02-10-2022
ՇՏԱՊ․ Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ մոտ 20 երեխաներ, 18 ժամ է չեն կարողանում Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից վերադառնալ Երևան․ ի՞նչ են մտածում ՀՀ Կառավարությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի ու Հայաստանի տարբեր մարզերի քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց հարազատները արդեն 18 ժամից ավելի է Եգիպտոսից չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Քաղաքացիներն ասում էին․ «Ուզում ենք կառավարությանը, անձամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տեղեկացնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 00։15-ից Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը, որով պետք է մեծ թվով ՀՀ քաղաքացիներ տեղափոխվեն Երևան, անհայտ պատճառով հետաձգվում է, և քաղաքացիները չեն կարողանում գալ Երևան։
Այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերին անկապ պատճառաբանություններ են տալիս։ Մոտ 15-18 ժամ տևողությամբ հետաձգվել է թռիչքը։ Ու քաղաքացիներին որևէ պատճառաբանություն հստակ չեն ներկայացրել ուշացման պատճառների մասին։
Քաղաքացիներին էլ օրենքով սահմանված կարգով հասանելի սնունդ, թեյ սուրճ, ինչպես նաև՝ գիշերակաց չի տրամադրվել։ Այնուամենայնիվ՝ ուղևորների մեծ ջանքերով հաջողվել է մեկ անգամ քաղցրավենիք ստանալ։
Օդանավակայանում են գտնվում անչափահաս մոտ 15-20 երեխաներ, իսկ նման դեպքերում երեխաների նկատմամբ պետք է ցուցաբերվի առանձնահատուկ վերաբերմունք, որը չի ցուցաբերվել։
Մենք ուզում ենք նաև, որ այնտեղ գտվող մեր հարազատները տեղեկանան, թե ինչն է թռիչքի հետաձգման պատճառը։
Ուզում ենք նաև հավատալ, որ այս մասին արդեն, գուցե, տեղյակ են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ովքեր օպերատիվորեն կարձագանքեն մեր պահանջին ու կապացուցեն, որ Հայաստանի քաղաքացին աշխարհի ցանկացած երկրում իրեն չի կարող զգանալ միայնակ ու անօգնական»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
3256 դիտում
18:26 08-11-2015
Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում կաշառքի դիմաց ճամպրուկները չեն զննում