2428 դիտում
15:23 07-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Մի կտոր կրակ» ցուցահանդեսի բացմանը. ֆոտոռեպորտաժ
Նոյեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթով մեկնարկեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը՝ կազմակերպված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։
«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ ՀՀ վարչապետը շրջել է ցուցասրահում, դիտել ստեղծագործությունները, զրուցել հեղինակների հետ։
Կառավարության ղեկավարը նկատեց, որ մենք ունենք բազմակողմանի զարգացած ու շնորհալի երիտասարդներ։ «Մեկ անգամ ևս համոզվեցի, որ արվեստի աշխարհում ևս ունենք մեծ ապագա։ Դիտելով գործերը՝ զարմացած եմ։ Եվս մեկ անգամ նկատեմ, որ պետք է ավելին անենք ապագա սերնդի համար, նպաստենք, որպեսզի լավ կրթություն ստանան։ Եվ դա մեր ապագա հաջողությունների գրավականն է»,- ներկայացված աշխատանքները դիտելուց հետո ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ երիտասարդական միջոցառումներում իր առանձնահատուկ տեղն ունի ամենամյա այս ցուցահանդեսը։ «Շատ ուսանողների և երիտասարդ ստեղծագործողների համար ՀՀ նկարիչների միությունում ցուցահանդեսի մասնակցելը մեծ պատիվ է, և մենք այդ հնարավորությունն ընձեռում ենք նրանց։ Այսօր այստեղ շատ պրոֆեսիոնալ ցուցահանդես է, դա վկայում են մասնագետները։ Մենք նման միջոցառումներով լուծում ենք նաև երիտասարդ ստեղծագործողների ճանաչելիության խնդիրը»,- նշեց Կարեն Ավագյանը։
«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և հագուստի մոդելավորում բաժինների ուսանողների աշխատանքները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 երիտասարդի մոտ 200 աշխատանք։
Սոնա Պողոսյանը Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող է։ Ցուցահանդեսին ներկայացրել է երկու աշխատանք։ Խոստովանում է, որ շատ կարճ ժամանակում է դրանք պատրաստել։ Տվյալ աշխատանքները կատարելիս ոգեշնչման առարկա են դարձել աշունն ու փարիզյան մթնոլորտը։ Սոնան ասում է, որ ամեն մեկին բախտ չի վիճակվում ներկայանալ նկարիչների միությունում։ Շատ ուրախ է, որ իր գործերը հանձնում է արվեստասերի ուշադրությանը։
Մրցույթ-ցուցահանդեսի ավարտին ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն մոդելավորող» անվանակարգերում։
Ցուցահանդես-մրցույթը կազմակերպվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի հետ համատեղ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3140 դիտում
19:59 07-11-2015
Վարչապետը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
4355 դիտում
19:25 11-11-2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը. ՖՈՏՈՇԱՐՔ
2341 դիտում
20:56 01-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)
Այս բաժնից
1159 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1462 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ