211652_close_icon
views-count2128 դիտում article-date 20:56 01-11-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Վարչապետը ներկա է գտնվել նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին, ինչպես նաև Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությանը: 75-ամյակի, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հովիկ Աբրահամյանն Արևշատ Ավագյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Արվեստագետը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի և մշակույթի ոլորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար: Այնուհետև կատարումներով հանդես են եկել Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի և «Տերյան մշակութային կենտրոն»-ի սաները: Պերճ Պռոշյանի տուն թանգարանում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է նաև մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ, ծանոթացել մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերին, լսել մտավորականներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Կառավարության ղեկավարն այցելել է նաև Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր