Լուկաշենկոն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ
Բելառուսում այսօր նշում են Հոկտեմբերյան հեղափոխության օրը, տեղեկացնում է Tass-ը:
Տոնի կապակցությամբ 5-րդ անգամ Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել բելառուս ժողովրդին:
Ուղերձում ասված է. «Բարոյական իդեալները, որոնք օգնել են մեր նախնիներին հաղթահարել ցանկացած դժվարություն և ամենաբարդ իրավիճակներում հաղթանակ տանել, չեն կորցնում իրենց արդիականությունը այսօր ևս»:
Նշենք, որ Բելառուսը միակ երկիրն է, որը նոյեմբերի 7-ը շարունակում է նշել որպես պետական տոն: