211652_close_icon
views-count47102 դիտում article-date 18:28 06-11-2015

Խոշոր ավտովթար-հրդեհ Սպիտակի կամարի մոտ. Opel-ները վերածվել են մոխրակույտի. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի կամարի մոտ բախվել են Opel Astra G մակնիշի 34 PQ 040 համարանիշի և Opel մակնիշի 34 ՕA 075 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մեկը ` ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով 2 Opel-ներում առաջացել է խոշոր հրդեհ ու ինչքան էլ Սպիտակի հրշեջ-փրկարարները փորձել են կրակը մարել` չի ստացվել, քանի որ հրդեհը կայծակնային արագությամբ տարածվել է և մեքենաները վերածվել են երկաթե մոխրակույտի: ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր