Կրեմլն արձագանքել է Charlie Hebdo-ի՝ ռուսական օդանավի վթարի ծաղրանկարներին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ֆրանսիական հայտնի Charlie Hebdo ամսագրում հրապարակված Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի վթարի ծաղրանկարներին՝ անվանելով այն սրբապղծություն, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մեր երկրում դա մեկ բառով է կոչվում՝ սրբապղծություն: Այն որ ժողովրդավարության, ոչ ինքնաարտահայտման հետ ոչ մի կապ չունի և կոչվում է սրբապղծություն»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է Charlie Hebdo-ի գրասենյակի առաջ ահաբեկիչների կողմից սպանված թղթակիցների ծաղրանկարները գտնել, սակայն չի գտել՝ հավելելով, որ չնայած Մոսկվան անընդունելի է համարում նման հրապարակումները, այդուհանդերձ, չի դիմի Փարիզին՝ պարզաբանումներ տալու պահանջով: