Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի կոնստրուկցիային չվերաբերող տարրեր
Սինայի թերակղզում ռուսական A-321 ուղևորատար օդանավի կործանման վայրում աշխատող փորձագետները հայտնաբերել են տարրեր, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն օդանավի կոնստրուկցիայի հետ, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
Վերջինիս խոսքով՝ հայտնաբերված տարրերն ուղարկվել են փորձաքննության:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ մերիկյան արբանյակը վթարի պահին Սինայի թերակղզում արձանագրել է ջերմային բոցկլտում:
Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան, Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող օդանավը վթարվել է: Զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: