Charlie Hebdo ամսագիրը Եգիպտոսում ռուսական A321 օդանավի վթարի ծաղրանկարներ է հրապարակել
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի էջերում պատկերվել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321 ուղոևրատար օդանավի վթարի հետ կապված ծաղրանկարներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Առաջին ծաղրանկարում պատկերված է «Իսլամական պետության» ահաբեկիչ՝ ձեռքերով բռնած գլուխը, իսկ նրա վրա թափվում են օդանավի բեկորները: Գրառումն այսպիսին է՝ «ԻՊ.. ռուսական ավիացիան ուժեղացնում է ռոմբակոծումը»:
Երկրորդում պատկերված է գանգ՝ արևային ակնոցներով, իսկ հետևում կործանված օդանավն է: Նկարի տակ հետևյալ գրառումներն են արված՝ «Ռուսական լոուքոսթերների վտանգները», «Հարկավոր էր թռչել Air Cocaine չվերթով»: Վերջին գրառմամբ ամսագիրը հիշեցնում է ֆրանսիական օդանավի հետ կապված սկանդալը, որում հայտնաբերվել էր 600 կգ-ից ավելի կոկաին:
Վթարը տեղի էր ունեցել Շարմ Էլ Շեյխ օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:
[img]/ups/images/0514509001446787930885850.jpg[/img]