Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենագեր մարդուն նվիրել է իր մարզաշապիկը. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզաշապիկը նվիրել է աշխարհի ամենագեր մարդուն՝ Անդրես Մորենոյին, որը կշռում է 435 կգ:
Ռոնալդուն իր մարզաշապիկը 37-ամյա մեքսիկացուն նվիրել է վիրահատությունից առաջ, որի շնորհիվ վերջինս հույս ունի նիհարել:
Մորենոն ավելորդ քաշից տառապում է ծնված օրվանից՝ նյութափոխանակության խնդիրների պատճառով. նրա ընդունած սնունդի մեծ մասը վերածվում է ճարպի:



