Մահացել է աշխարհի ամենագեր մարդը
Մեծ Բրիտանիայում մահացել է 44-ամյա Կիթ Մարտինը, ով աշխարհի ամենագեր մարդն էր համարվում և կշռում էր 444 կգ:
Մարտինը մահացել է ստամոքսը փոքրացնելու նպատակով արված վիրահատությունից 8 ամիս անց, որը վերջին փորձն էր՝ նիհարելու:
«Եթե որևէ մեկը16 տարեկան հասակում ասեր ինձ, որ ես այսքան գեր եմ լինելու ապագայում՝ ես ուղղակի կծիծաղեի», ասել էր նա վերջին հարցազրույցներից մեկում: