Օզբիլիզը մարզաշապիկը նվիրել է աղջկան, որի գլխին էր հարվածել
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Մորդովիա»-«Սպարտակ» (0:1) [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/03/66622/]հանդիպման[/url] ժամանակ Արազ Օզբիլիզի հարվածից հետո գնդակը պատահաբար դիպել է դարպասի ետևում նստած երիտասարդ աղջկա գլխին:
Օզբիլիզը մոտեցել է երկրպագուհուն և ներողություն խնդրել: Իսկ խաղից հետո Արազը գտել է այդ աղջկան և նրան նվիրել իր մարզաշապիկը:


