Նիդերլանդները նույնպես դադարեցրել է թռիչքները դեպի Շարմ Էլ Շեյխ
Մեծ Բրիտանիայից հետո դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքները որոշ ժամանակով դադարեցնելու մասին է հայտարարել Նիդերլանդների արտգործնախարարությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Բացի այդ, Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական գերատեսչությունը հորդորել է իր ավիաընկերություններին խուսափել Սինայի թերակղզու վրայով թռչելուց: Երկրի իշխանությունները նաև կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ նշված վայր մեկնելուց:
Ներկա պահին Շարմ Էլ Շեյխում է գտնվում Նիդերլանդների 408 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց օդանավը կործանվել է: Զոհվել են բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:
Կործանման վարկածներից մեկը ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համարում են պայթուցիկի գործադրումը: