Բրիտանիան չեղյալ է հայտարարել դեպի Շարմ Էլ Շեյխ բոլոր չվերթները
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգվցած է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ողբերգական ավիաաղետի փաստով. չեղյալ են հայտարարել դեպի Շարմ Էլ Շեյխ բոլոր չվերթները, հաղորդում է egodnya.ua-ն:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդի խոսքով՝ որոշ ժամանակով հետաձգվել են այնտեղից դեպի Միացյալ Թագավորություն ծրագրված բոլոր չվերթները:
Նա նշել է, որ տարբեր, այդ թվում՝ հետախուզական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել օդանավում պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով:
Հիշեցնենք, որ ավիաաղետի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր 7 անդամները: