211652_close_icon
views-count7072 դիտում article-date 09:19 17-01-2014

«Շինանյութի Սերոժը» մոտ 90 հոգանոց դելեգացիայով ժամանել էր Շարմ էլ Շեյխ՝ Ամանորը նշելու. Հրապարակ

«Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարակի ճանապաիհին կառուցած իր «էրմիտաժով», Ամանորն այս տարի որոշել էր անցկացնել Կարմիր ծովի ափին՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում։ Նա իր պատգամավոր փեսայի՝ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս և հանգիվանել «Նո– վոտել» հյուրանոցային համալիրում։ Մեր աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ հյուրանոցի նախասրահում։ Հյուրանոցի մենեջերը մեր հայրենակցին պատմել է, որ «այս հայերն» ամեն տարի գալիս են Եգիպտոս՝ սովորաբար ամենաէժան համարների համար նախապես վճարած, բայց հասնելուն պես այնպիսի աղմուկ են բարձրացնում, այնքան են վիճում ու բողոքում, որ տեղավորում ենք ամենաթանկ համարներում։ Նրանք, որպես կանոն, շրջում են թափորով, «սպարտիվկաներով», այլագգիների հետ չեն շփվում. Նոր տարվա գիշերն էլ շամպայնները բացում են և մեծ աղմուկով ազդարարում տարեմուտը 2 ժամ ավելի շուտ, քան Եգիպտոսում է գալիս։ Բանն այն է, որ Հայաստանում եւ Եգիպտոսում երկու ժամվա տարբերություն կա»,– գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր