211652_close_icon
views-count3502 դիտում article-date 17:22 06-01-2022

Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով «Արմենիա» ավիաընկերության չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է

«Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։

«Հարգելի՛ ուղևորներ,

տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։

Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով):

Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր