Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ջախջախեց «Արսենալին». տեսանյութ
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ջախջախեց «Արսենալին». տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում` F խմբում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Լոնդոնի «Արսենալին» և լիուլի վրեժխնդիր եղավ երկու շաբաթ առաջ Լոնդոնում կրած պարտության համար:
Ուշագրավ է, որ վերջին անգամ «Արսենալը» եվրագավաթներում 5 գնդակ բաց էր թողել դեռևս 1982 թվականին՝ Մոսկվայի «Սպարտակից» (2:5):
Այս խմբի մյուս խաղում «Օլիմպիակոսը» դրամատիկ պայքարում կարողացավ 2:1 հաշվով հաղթել Զագրեբի «Դինամոյին»:
Այս տուրից հետո «Օլիմպիակոսն» ու «Բավարիան» ունեն 9-ական միավոր, «Արսենալն» ու «Դինամոն»՝ 3-ական:
Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր
[b]F խումբ[/b]
«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 5:1
Ռոբերտ Լևանդովսկի, 10, Թոմաս Մյուլեր, 29, 89, Դավիդ Ալաբա, 44, Արյեն Ռոբեն, 55 – Օլիվյե Ժիրու, 69
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 2:1
Ֆելիպե Պարդո, 65, 90 – Արմին Խոջիչ, 21



