211652_close_icon
views-count11392 դիտում article-date 21:04 10-12-2016

Գերմանիա. «Բավարիան» ջախջախեց, «Բորուսիան» փրկվեց, իսկ առաջատարը սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձություններով հարուստ ստացվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրը: Մրցաշարի առաջատարը` «Լեյպցիգը» սենսացիոն պարտությունը կրեց վերջին տեղում գտնվող «Ինգոլշտադտից»` 0:1: Սա «Լեյպցիգի» առաջին պարտությունն էր Բունդեսլիգայում: Այս պարտությունից օգտվեց Մյունխենի «Բավարիան», որը սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց չափազանց անհաջող մրցաշրջան անցկացնող «Վոլֆսբուրգին» և միավորներով հավասարվեց «Լեյպցիգին»: Դորտմունդի «Բորուսիան»` «Քյոլնի» հետ արտագնա խաղում միայն վերջին րոպեին Մարկո Ռոյսի գոլի շնորհիվ կարողացավ խուսափել պարտությունից` 1:1: Այժմ մրցաշարում երկիշխանություն է. «Բավարիան» և «Լեյպցիգը» 33 միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները: «Բորուսիան» 25 միավորով 6-րդ տեղում է: [b]Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր [/b]«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 5:0 Արյեն Ռոբեն, 18, Ռոբերտ Լևանդովսկի, 22, 58, Թոմաս Մյուլեր, 76, Դուգլաս Կոստա, 86 «Ինգոլշտադտ» - «Լայպցիգ»՝ 1:0 Ռոջեր, 12 «Քյոլն» - «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 1:1 Արտյոմ Ռուդնև, 28 – Մարկո Ռոյս, 90
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր