Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» պոկեց հաղթանակը. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղերից հետո մրցաշարային պատկերը նորից փոխվեց: Այժմ արդեն առաջատար է «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հոլանդիայի չեմպիոն ՊՍՎ-ն էլ 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի փոխչեմպիոնր «Վոլֆսբուրգին» և այժմ խմբում հետևյալ պատկերն է ստացվել. «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 7 միավոր, ՊՍՎ-ն ու «Վոլֆսբուրգը»՝ 6-ական, իսկ ԲԿՄԱ-ն՝ 4: Այսինքն, այս խմբում բոլոր թիմերն էլ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:
[b]Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)` 1:0
Ուեյն Ռունի, 79
ՊՍՎ (Հոլանդիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 2:0
Յուրգեն Լակոդիա, 55, Լյուկ դե Յոնգ, 86



