211652_close_icon
views-count2275 դիտում article-date 16:37 25-10-2015

Ռուսաստան. «Սպարտակը» Պրոմեսի շնորհիվ վերջին վայրկյաններին պոկեց հաղթանակը «Դինամոյից». տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Սպարտակին»: Մոսկովյան դերբին բավական հետաքրքիր ստացվեց և շատ անսպասելի ավարտ ունեցավ: Դինամոյականները երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, «Սպարտակը» երկու անգամ շատ արագ հավասարեցրեց հաշիվը: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյանին «Սպարտակի» գլխավոր ռմբարկու, հոլանդացի կիսապաշտպան Պրոմեսին հաջողվեց խփել հաղթական գնդակը: Ի դեպ, Պրոմեսը խփեց իր 7-րդ գոլը և հավասարվեց Ռուսաստանի լավագոււյն ռմբարկուներին՝ «Զենիթի» հարձակվողներ Հալկին և Ձյուբային: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին, իսկ Մովսիսյանը վնասվածքի պատճառով չէր խաղում: Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 23 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Դինամոն» 15 միավորով՝ 10-րդը: [b] Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր[/b] «Դինամո» - «Սպարտակ»՝ 3:2 Ալեքսանդր Կոկորին, 17, Պավել Պոգրեբնյակ, 67 – Քվինսի Պրոմես, 22, 90+2, Դենիս Դավիդով, 70
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր